ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
Միջազգային բեռնափոխադրումը մեզ համար պարզապես բեռը մի կետից մյուսը հասցնելը չէ։ Մեր նպատակն է հաճախորդին ապահովել անվտանգ, վերահսկելի և արդյունավետ լոգիստիկ լուծում՝ սկզբից մինչև վերջ։
Մենք կազմակերպում ենք բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով՝ ընտրելով յուրաքանչյուր բեռի համար օպտիմալ երթուղի, տրանսպորտային միջոց և առաքման տարբերակ։ Աշխատում ենք միջազգային վստահելի գործընկերների և փոխադրողների լայն ցանցի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել մրցունակ պայմաններ և ճկուն լուծումներ նույնիսկ բարդ փոխադրումների դեպքում։
Մեր ծառայությունները ներառում են ավտոմոբիլային, ծովային, օդային և երկաթուղային փոխադրումներ, հավաքական և կոնտեյներային բեռներ, ինչպես նաև «Դռնից դուռ» առաքումներ։
Մենք վերահսկում ենք փոխադրման ամբողջ ընթացքը՝ բեռի ընդունումից և փաստաթղթերի կազմակերպումից մինչև վերջնական առաքում։
Մեզ համար կարևոր է, որ հաճախորդը ստանա ոչ միայն փոխադրում, այլ նաև՝ ժամանակի խնայողություն, ծախսերի օպտիմալացում, հստակ տեղեկատվություն և վստահություն իր բեռի նկատմամբ։
Ձեր բեռը՝ մեր պատասխանատվությունը։ Դուք զբաղվում եք ձեր բիզնեսով, իսկ մենք կազմակերպում ենք ճանապարհը։