«Ինտերնացիոնալ Լոգիստիկս Գրուպ» ընկերությունը իրականացնում է ծովային (կոնտեյներային) բեռնափոխադրումների կազմակերպում:
Բեռնափոխադրման այս ձևն այսօր Հայաստանում ամենամատչելի ու հասանելին է Եվրոպայից, Չինաստանից, Հարավ-Ասիական երկրներից և ԱՄՆ-ից բեռների ներմուծման համար:
Ծովային փոխադրումների աճի պատճառը նրա համեմատաբար ցածր սակագնի մեջ է: Բացի այդ, ծովային բեռնափոխադրումները համարվում են բեռների ամենաանվտանգ առաքման ձևը:
«Ինտերնացրոնալ Լոգիստիկս Գրուպ »-ը, լինելով ճանաչված տրանսպորտային ընկերություն Հայաստանում, բավական ակտիվ է վերոնշյալ բեռնափոխադրումներում:
Ընկերության աշխատակիցները կօգնեն ձեզ արտահանվող կոնտեյներների մաքսային ձևակերպումների ժամանակ՝ աշխարհի յուրաքանչյուր կետում և կապահովագրեն ձեր բեռները:
Ներկայացվող ծառայություններն են:
• Բեռների առաքում բեռնախցիկով «Դռնից դուռ» մեխանիզմով՝ բեռնախցիկի ընդունումը ուղարկողի կողմից և առաքումը ստացողին՝ ըստ կատարման հայտի
• Բեռների առաքում բեռնախցիկով “Դռնից մինչև նավահանգիստ կամ նշանակման վայր”, բեռնախցիկի առաքում մեքենայով մինչև պատվիրատուի կողմից նշանակված հասցե, բեռի ընդունում, անհրաժեշտ ձևակերպումների ապահովում, բեռնախցիկի հետ ուղարկում նավահանգիստ կամ պատվիրատուի կողմից նշանակված վայր
• Բեռնախցիկի առաքում նավահանգիստ և բարձում նավի վրա
• Բեռնախցիկի առաքում երկաթուղային կայան և դրա բարձում պլատֆորմի վրա
• Պատվիրատուի ներկայությամբ բեռնախցիկի պլոմբավորում
• Ծովային և երկաթգծային փաստաթղթերի ձևակերպում
• Բեռների փոխադրման տեխնիկական սխեմաների մշակում
• Փոխադրման օպտիմալ ուղիների մշակում
• Գերմեծ բեռների փոխադրման գծագրերի մշակում
• Վտանգավոր և բարդ բեռների փոխադրում
• Բեռնախցիկի փոխադրման համար նախատեսված բոլոր ծախսերի վճարում
• Փոխադրման ողջ ընթացքի վերահսկողություն և բեռնախցիկի տեղակայման մասին ամբողջական և ճշգրտված ինֆորմացիայի տրամադրում պատվիրատուին:
• Բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված խորհրդատվության տրամադրում
«Ինտերնացիոնալ Լոգիստիկս Գրուպ » արժևորում է իր հաճախորդներին և անում է հնարավոր և անհնարը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ գոհ մնա մեզ հետ համագործակցությունից:
«Ինտերնացիոնալ Լոսգիստիկս Գրուպը» ակտիվ համագործակցում է ներքոնշյալ ճանաչված համաշխարհային բեռնափոխադրող ընկերությունների հետ.